Jump to content

Լյուդմիլա Ուլիցկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդմիլա Ուլիցկայա
Ծնվել էփետրվարի 21, 1943(1943-02-21)[1][2][3] (81 տարեկան)
ԾննդավայրԴավլեկանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, սցենարիստ, թարգմանչուհի, մանկագիր, իրավապաշտպան, արձակագիր և դրամատուրգ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ (1968)
Ուշագրավ աշխատանքներՍոնեչկա
Պարգևներ
ԱմուսինAndrej Krasulin?
ԱզգականներYakov Ulitsky?
 Lyudmila Ulitskaya Վիքիպահեստում

Լյուդմիլա Ուլիցկայա (ռուս.՝ Людми́ла Евге́ньевна Ули́цкая փետրվարի 21, 1943(1943-02-21)[1][2][3], Դավլեկանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, մանկագիր, թարգմանիչ և սցենարիստ, իրավապաշտպան, Ռուսական Բուքեր մրցանակի առաջին կին-դափնեկիր (2001 թվական), 2007 և 2016 թվականներին Մեծ գիրք մրցանակի դափնեկիր։

Լյուդմիլա Ուլիցկայայի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 25 լեզուներով։ Ուլիցկայան հասարակական գործիչ է․ Ընտրողների միություն կազմակերպության հիմնադիրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդմիլա Ուլիցկայան ծնվել է Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետությունում, ուր Հայրենական մեծ պատերազմը սկսվելուն պես տարհանվել են նրա ծնողների ընտանիքները։ Նրա պապիկները՝ Յակով Սամոյլովիչ Ուլիցկին և Բորիս Եֆիմովիչ Գինզբուրգը, պատժվել են և կալանավորվել։ Պատերազմից հետո Ուլիցկիները վերադարձել են Մոսկվա, որտեղ Լյուդմիլան ավարտել է դպրոցը։

Ուլիցկայան ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ Երկու տարի աշխատել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Ընդհանուր գենետիկայի ինստիտուտում, որտեղից 1970 թվականին ազատվել է։ Այդ օրվանից, ինչպես հավաստում է Ուլիցկայան, նա այլևս չի եղել պետական ծառայող։ Նա աշխատել է որպես գրական մասի վարիչ հրեական երաժշտական կամերային թատրոնում, գրել է ակնարկներ, մանկական երկեր, ռադիոյի, մանկական և տիկնիկային թատրոնների համար ներկայացումներ։ Գրել է երկերի գրախոսականներ և մոնղոլերենից թարգմանել բանաստեղծություններ։

1980-ական թվականների վերջերին Ուլիցկայան պարբերականներում հրապարակել է պատմվածքներ, սակայն հայտնի է դարձել, երբ իր սցենարով նկարահանվել են Լիբերթի քույրիկներ (1990 թվական, դերուսույց՝ Վլադիմիր Գրամատիկով)[7][8] և Կին բոլորի համար (1991 թվական, դերուսույց՝ Անատոլի Մատեշկո)[9] ֆիլմերը։ 1992 թվականին Նոր աշխարհ (ռուս.՝ Новый мир) պարբերականում հրապարակվել է Սոնեչկա վիպակը, որը Ֆրանսիայում 1994 թվականին ճանաչվել է տարվա լավագույն թարգմանություն, և հեղինակին շնորհվել է ֆրանսիական Մեդիչի մրցանակը։ Ֆրանսիայում լույս է տեսել Լյուդմիլա Ուլիցկայայի ֆրանսերենով առաջին գիրքը (1993 թվականին Աղքատ ազգականներ ժողովածուն)։

2007 թվականին Ուլիցկայան հիմնադրել է հումանիտար օգնության ֆոնդ։ Այդ ֆոնդի նախագծերից մեկը Լավ գրքեր ծրագիրն է, որի շրջանակներում Լյուդմիլա Ուլիցկայան անձամբ ընտրել է ռուսական հրատարակչության գրքեր և ուղարկել ռուսական գրադարաններ։ Ուլիցկայան մասնակցել է հոգաբարձական խորհրդի մոսկովյան բարեգործական ֆոնդի հոսպիս Վերա օգնությանը։ 2007 թվականից մինչև 2010 թվականը Ուլիցկայան հանդես է եկել որպես կազմակերպիչ տարբեր հեղինակների Ուրիշ, ուրիշներ, ուրիշների մասին[10] մշակութային մարդաբանություն երեխաների համար գրքերի շարքով։

Ուլիցկայան 2013 թվականին վարել է Կուլտուրա հեռուստաալիքով Արդիական ֆիլմ Լյուդմիլա Ուլիցկայայի հետ հաղորդումը[11]։

2014 թվականի ապրիլի 24-ից 25-ը Կիևում մասնակցել է Ուկրաինա-Ռուսաստան երկխոսություն վեհաժողովին[12]։ Նա քննադատել է Ռուսաստանի իրադրությունը՝ համարելով, որ այժմյան քաղաքականությունը Ռուսաստանին վերածում է բարբարոսների երկրի։

Իմ երկիրը այսօր պատերազմ է հայտարարել մշակույթին, պատերազմ է հայտարարել հումանիզմի արժեքներին, ազատ անհատի գաղափարին, մարդու իրավունքների գաղափարին, որը ամբողջ պատմության ընթացքում ստեղծել է քաղաքակրթությունը։ Իմ երկիրը հիվանդ է ագրեսիվ տգիտությամբ, ազգայնականությամբ և կայսերական մոլագարությամբ[13]։
- Լյուդմիլա Ուլիցկայա, The New Times պարբերական, 21.02.2018

Ուլիցկայան այցելել է Ադրբեջանի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որից հետո 2018 թվականին Ադրբեջանում Ուլիցկայան հայտարարվել է որպես Պերսոնա նոն գրատա, քանի որ կոպտորեն խախտել է հանրապետության օրենսդրությունը՝ անօրինական այցելելով «օկուպացված» երկրամաս։

  • Հայրը՝ Եվգենի Ուլիցկին (1916-1989 թվականներ), գիտնական գյուղատնտեսական տեխնոլոգիայի ոլորտում, տեխնիկական գիտությունների դոկտոր, մի շարք գրքերի և գյուտերի հեղինակ, համամիութենական գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի և համամիութենական գյուղատնտեսական մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտական աշխատակից
  • Մայրը՝ Մարիաննա Գինզբուրգը (1918-1971 թվականներ), կենսաքիմիկոս, գիտական աշխատակից
  • Առաջին ամուսինը՝ Յուրի Տայցը, համակուրսեցի, հետագայում՝ օվկիանոսագետ, 1977 թվականին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Ուրախ թաղում վիպակի Ալիկի նախատիպ
  • Երկրորդ ամուսինը՝ ծագումնաբան Միքայել Եվգենևը, կենսաբանական գիտությունների դոկտոր
  • Որդիները՝
Ալեքսեյ Եվգենև՝ անհատ ձեռներեց
Պետրոս Եվգենև՝ ջազային երաժիշտ, ներկայումս աշխատում է որպես սինխրոն թարգմանիչ
  • Երրորդ ամուսինը՝ Անդրեյ Կրասուլինը, քանդակագործ

Էթնիկական և մշակութային պատկանելության տեսանկյունից Լյուդմիլա Ուլիցկայան իրեն համարում է քրիստոնեություն ընդունած հրեուհի։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1992 - դեբյուտային վիպակ Սոնեչկան տպագրվել է Նոր աշխարհ պարբերականում[17]
  • 1993 - Աղքատ ազգականներ, պատմվածքների ժողովածու
  • 1996 - Մեդեան և իր զավակները, ընտանեկան ժամանակագրություն[18]
  • 1997 - Ուրախ թաղում, վիպակ[19]
  • 2001 - Կուկոցկիի դատական խճճված գործը, վեպ[20]
  • 2002 - Աղջիկներ, պատմվածքների ժողովածու
  • 2002 - Միջանցիկ գիծ, վիպակ[21]
  • 2003 - Անկեղծ ձեր Շուրիկ, վեպ[22]
  • 2005 - Մեր թագավորի մարդիկ, պատմվածքների ժողովածու[23]
  • 2006 - Դանիել Շտայն, թարգմանիչ, վեպ[24]
  • 2008 - Ռուսական մուրաբա և մի այլ բան, երկերի ժողովածու
  • 2011 - Կանաչ վրան, վեպ[25]
  • 2012 - Սրբազան աղբ, հոդվածների և Էսսեների ժողովածու
  • 2013 - Մանկություն 45-53։ Իսկ վաղը կլինի երջանկություն, պատմվածքների ժողովածու
  • 2015 - Յակովի աստիճանը վեպ-առակ[26]
  • 2016 - Անձեռակերտ ձիրք, ժողովածու։

Ուլիցկայայի որոշ պատմվածքներ, որոնք ներառված են վերևում թվարկված ժողովածուների մեջ, նույնպես հրատարակվել են ինչպես ժողովածուներ՝ Մանկություն-49 (2003), Երկրորդ դեմք, Առաջիները և վերջիները, Պատմություններ գազանների և մարդկանց մասին Ապրելու արվեստ։

Ֆիլմեր նկարահանված Ուլիցկայայի սցենարով

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1983 - Հարյուր կոճակներ (ռուս.՝ Сто пуговиц) (տիկնիկային)[27]
  2. 1987 - Խաղալիքների գաղտնիքը (ռուս.՝ Тайна игрушек) (անիմացիոն)[28]
  3. 1990 - Լիբերթի քույրիկներ (ռուս.՝ Сестрички Либерти)[29]
  4. 1991 - Կին բոլորի համար (ռուս.՝ Женщина для всех)[30]
  5. 1999 - Մահանալ հեշտ է (ռուս.՝ Умирать легко)[31]
  6. 2003 - Սա Պիկովայա դաման է (ռուս.՝ Эта пиковая дама) (հեռուստաներկայացում)
  7. 2005 - Կուկոցկիի դատական խճճված գործը (ռուս.՝ Казус Кукоцкого) (սերիալ)[32]
  8. 2005 - Միջանցիկ գիծ (ռուս.՝ Сквозная линия) (ֆիլմ-ներկայացում)[33]
  9. 2007 - Սիրով ոչ մի տեղից կամ ուրախ թաղում (ռուս.՝ Ниоткуда с любовью, или Весёлые похороны)[34]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 541—544. — ISBN 5-94848-307-X
  4. https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur (գերմ.)
  5. https://orf.at/stories/3169601/ (գերմ.) — 2020.
  6. https://www.stern.de/gesellschaft/regional/niedersachsen-bremen/schriftstellerin--ulitzkaja-erhaelt-remarque-friedenspreis-2023-33376864.html
  7. «Լյուդմիլա Ուլիցկայա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  8. Сестрички Либерти (1991) Full Cast & Crew
  9. Женщина для всех (1991)
  10. Ольга Дробот Одна хорошая книга способна произвести действие, которое не может вагон плохих. Интервью с Людмилой Улицкой // Иностранная литература. — 2009. — № 7. — ISSN 0130-6545.
  11. «АКТУАЛЬНОЕ КИНО С ЛЮДМИЛОЙ УЛИЦКОЙ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  12. «Կիևում բացվել է «Ռուսաստան – Ուկրաինա։ երկխոսություն»». Հասարակություն. Gordonua.com. 2014 թ․ ապրիլի 24. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
  13. ЕВРОПА, ПРОЩАЙ! (ЗАЛЬЦБУРГСКИЕ ВПЕЧАТЛЕНИЯ)
  14. ազգային մրցանակ, որը Ռուսական Ակադեմիայի ձեռնարկատիրության և գործունեության կողմից ճանաչում է կանանց հասարակական նվաճումները
  15. «Михаилу Ходорковскому присудили литературную премию». Русская служба Би-би-си. 2010 թ․ հունվարի 12. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
  16. «Ուլիցկայան դարձել է Ավստրիական պետական մրցանակի առաջին ռուս դափնեկիր». Մշակույթ. ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ հուլիսի 26. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
  17. Ուլիցկայա, Լյուդմիլա (2008). Սոնեչկա. Մոսկվա: Էկսմո. ISBN 978-5-699-28809-0. (ռուս.)
  18. Մեդեան և իր զավակները
  19. Ուլիցկայա, Լյուդմիլա (2008). Ուրախ թաղում. Մոսկվա: Էկսմո. ISBN 978-5-699-27942-5. (ռուս.)
  20. Ուլիցկայա, Լյուդմիլա (2008). Կուկոցկիի դատական խճճված գործը. Մոսկվա: Էկսմո. էջ 736. ISBN 978-5-699-28061-2. (ռուս.)
  21. Ուլիցկայա, Լյուդմիլա (2008). Միջանցիկ գիծ. Մոսկվա: Էկսմո. ISBN 978-5-699-34066-8. (ռուս.)
  22. Ուլիցկայա, Լյուդմիլա (2008). Անկեղծ ձեր Շուրիկ. Մոսկվա: Էկսմո. ISBN 978-5-699-31269-6. (ռուս.)
  23. Ուլիցկայա, Լյուդմիլա (2008). Մեր թագավորի մարդիկ. Մոսկվա: Էկսմո. ISBN 978-5-699-10734-6, 5-699-12801-8. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն) (ռուս.)
  24. Ուլիցկայա, Լյուդմիլա (2007). Դանիել Շտայն, թարգմանիչ. Մոսկվա: Էկսմո. ISBN 978-5-699-18345-6. (ռուս.)
  25. Ուլիցկայա, Լյուդմիլա (2011). Կանաչ վրան. Մոսկվա: Էկսմո. էջ 592. ISBN 978-5-699-47710-4. (ռուս.)
  26. Ուլիցկայա, Լյուդմիլա (2015). Յակովի աստիճանը. Մոսկվա: Էկսմո. էջ 736. ISBN 978-5-17-093650-2. (ռուս.)
  27. Сто пуговиц
  28. Советские Мультфильмы, Тайна Игрушек
  29. Sestrichki Liberty 1990 XviD TVRip
  30. Женщина для всех. Мелодрама.1991 год.
  31. Умирать легко (1999) Александр Хван
  32. Х/ф "Казус Кукоцкого" (1 серия)
  33. Сквозная линия. Людмила Улицкая. Театральная постановка.
  34. Ниоткуда с любовью или веселые похороны
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Ուլիցկայա» հոդվածին։